• Latest news

Կետամին պարունակող դեղամիջոցը արդյունավետ է ծանր դեպրեսիայի բուժման համար և չի առաջացնում կողմնակի բարդություններ 

30 հունիսի, 2024  09:23

Նոր փորձարկումների նախնական արդյունքների համաձայն, նոր դեղահաբը, որը դանդաղորեն դուրս է բերում կետամինը, կարող է բուժել ծանր դեպրեսիա ունեցող մարդկանց՝ առանց հոգեկան կողմնակի ազդեցությունների առաջացման:

Առաջին անգամ 1960-ականներին, որպես անզգայացնող միջոց, ստեղծված կետամինի հալյուցինոգեն և դիսոցիատիվ ազդեցությունները հանգեցրել են նրան, որ այն դարձել է երեկույթներում օգտագործվող «Special K» անվանումը կրող թմրամիջոց:

Սակայն ավելի մեծ թվով հետազոտություններ են  ցույց տալիս, որ կետամինը արդյունավետ է դեպրեսիայով տառապող մարդկանց մոտ մեկ քառորդի համար, որոնք մեծ օգուտ չեն զգում սովորական հակադեպրեսանտներից:

Շատ երկրներում կետամինն արդեն տարիներ շարունակ նշանակվում է դեպրեսիայի դեպքում:

Օրինակ, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը մարտին CNN-ին ասել էր, որ ինքը կանոնավոր կերպով ընդունում է իրեն նշանակված կետամինի փոքր քանակությունը, քանի որ այն «օգնում է ազատվել բացասական տրամադրվածությունից»:

Կլինիկաներում այս դեղամիջոցն արդեն վաղուց տրվում է  ներերակային ճանապարհով, սակայն վերջերս ածանցյալ էսկետամինով ռնգային սփրեյն ավելի տարածված է դարձել: Երկու դեղամիջոցն էլ կարող են հիվանդների մոտ առաջացնել կողմնակի բարդություններ, ինչպիսիք են դիսոցիացիան, արյան բարձր ճնշումը և հաճախացած սրտխփոցը:

Մտահոգություններ կան նաև, որ այս դեղամիջոցի բժշկական նպատակներով օգտագործումը կարող է հանգեցնել չարաշահման: Nature Medicine ամսագրում նկարագրված դեղահաբի համար ավելի քան 10 ժամ է պահանջվում լյարդում քայքայվելու համար:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է